7th June 2023 18:00 AMT
Evido Meetup Yerevan
Mastering Facebook Advertising with Meta Authorized Sales Partner and representatives
Register now

Facebook-ում և Instagram-ում գովազդելու նոր և ավելի լավ տարբերակը

Դուք գիտեք ինչպես գովազդել, մենք օգնում ենք դրանք դարձնել ավելի արդյունավետ
Մարքեթոլոգներ
Գովազդային գործակալություններ
Ֆրիլանսերներ
Ձեռներեցներ

Evido-ն գործակալություն չէ, մենք մարքեթինգային հարթակ ենք:

Մեր նպատակն է նպաստել ձեր բիզնեսի արդյունավետությանը, բարելավել ձեր գովազդային փորձառությունը, որպեսզի կարողանաք, ծախսելով շատ ավելի քիչ ժամանակ, իրականացնել արդյունավետ արշավներ և ավելի արագ հասնել ձեր նպատակներին։

աջակցություն՝ ամեն քայլին

Մի՛ գուգլեք, հարցրե՛ք մեզ

Meta-որակավորում ունեցող մեր փորձագետները ձեզ կուղղորդեն ամբողջ գործընթացում՝ անկախ նրանից, թե որ փուլում եք գտնվում

Ինչպե՞ս սկսել արշավը

Վերանայե՛ք առկա արշավները, կամ ստացե՛ք խորհրդատվություն, թե ինչպես սկսել դրանք

Ստեղծարարական
բարելավում

Ձեր գովազդները բարելավելուն ուղղված խորհուրդներ՝ հիմնվածմեր փորձի վրա

Հիմնական կարգավորումներ

Հիմնական կատարողական ցուցիչների (KPI) սահմանման և արշավների կազմակերպման աջակցություն

Ինչպե՞ս վարել գովազդը

Քայլ առ քայլ հրահանգներ և պարզաբանող հոդվածներ՝ յուրաքանչյուր դեպքի համար

Եղե՛ք անվտանգ

Արշավների նախնական վերլուծություն՝ արձանագրելու հնարավոր խախտումները

Խնայե՛ք ժամանակ գործիքների օգնությամբ

Պարզ գործիքներ, որոնք օգնումեն ամեն ինչ ճիշտ անել
Իմանալ ավելին
ոչ մի թաքնված միջնորդավճար

Հաշիվ-ապրանքագրում նշված ամբողջ բյուջեն մուտքագրվում է անմիջապես ձեր գովազդային հաշվին

Դուք կունենաք առցանց փորձագիտական աջակցության, մարքեթինգային գործիքների և կրթական հարթակի հասանելիություն՝ առանց հավելյալ վճարների։ Չնայած մենք գործակալություն չենք, Meta-ի հետ մեր տեղական համագործակցությունը թույլ է տալիս մեզ օգնել ձեզ մեր հաշվին։
Կատարելագործե՛ք ձեր հմտությունները

Սովորե՛ք փորձագետներից

Մենք առաջարկում ենք կրթական ընդլայնված ծրագիր և սեմինարներ թե՛ սկսնակների, թե՛ փորձառուների համար
ՄԵՐ ԳՈՐԾՔԻՆԵՐԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Օգտագործեք գործիքները պրոֆեսիոնալի պես

Կիրառե՛ք մեր պարզ և օգտակար մարքեթինգային ավտոմատացման լուծումները ձեր ամենօրյա աշխատանքում՝ ժամանակ խնայելու և ավելի լավ արդյունքների հասնելու համար՝ առանց հավելյալ ջանքերի

Հաշվեկշռի կառավարում

Հաշիվների կառավարման թափանցիկ լուծում
Տեսե՛ք գումարի ամբողջական փոխանցումը հաշիվ-ապրանքագրում
Կատարե՛ք անսահմանափակ փոխանցումներ հաշիվների միջև՝ առանց հավելյալ վճարների
Ստացե՛ք ամբողջ փաստաթղթաբանությունը
Վճարե՛ք ՀՀ դրամով

Լսարանի ուսումնասիրություն

Հուսալի և յուրահատուկ թիրախավորում՝ ձեր արշավների արդյունավետությունը բարձրացնելու համար
Հիմնվելով աշխարհի լավագույն փորձի վրա և շարունակաբար հավաքելով տվյալներ տեղական արշավների վերաբերյալ
Ընտրե՛ք մեր մասնագետների կողմից խնամքով հավաքած տվյալները յուրաքանչյուր տեսակի բիզնեսի համար
Գնացե՛ք նորարարությունների հետևից
Կարգավորումները միանգամից ներմուծե՛ք Facebook-ի գովազդային հաշիվ

Վերլուծություն

Հաշիվների համընդհանուր վերլուծություն
Ստեղծե՛ք հաշվետվություններ՝ ֆիլտրելով դրանք ըստ գովազդային հարթակների, հաշիվների, արշավների և տվյալների
Ձեր ամենօրյա ծախսերը և գովազդայինակտիվության զարգացումը՝ մեկ վահանակում
Հիմնական հաշվետվությունների վերլուծության պարզ դուրսբերում

Արշավների օպտիմալացում

Սպասվում է
Արշավների կառավարման ձեր օգնականը
Ավտոմատ կերպով գտնում է բոլոր արշավների ամենատարածված սխալները
Առաջարկում է գովազդի բարելավման տարբերակներ
Կարող է կիրառվել ըստ անհրաժեշտության՝ առանց հավելյալ վճարների

Սահմաններ չկան

Անսահմանափակ թվով գովազդներ
24/7 հասանելիություն կրթական բովանդակությանը և մարքեթինգային գործիքներին
Գովազդների ապահով  աճ

Վստահություն

Վաճառքի լիազորված գործընկերները անցնում են գերազանցության ստուգում։ Եթե տեսնում եք Meta վաճառքի լիազորված գործընկերոջ նշան, որը տանում է դեպի Credly հավատարմագրերի հարթակ, ուրեմն վստահելի ձեռքերում եք։

Մեր հաճախորդները գնահատում են մեր արտադրանքը

Evido-ի վիզուալ գործիքը հնարավորություն է տալիս մարքեթոլոգին արագ գնահատել ցուցանիշների փոփոխությունները և համապատասխան արձագանք տալ, բացի դրանից ողջ ֆինանսական պատմությունը երևում է մեկ էկրանում: Իսկ պատրաստակամ աջակցության թիմը իսկապես հրաշքներ է գործում` Meta-ի փոլիսիների մասով խորհրդատվությունից սկսած, գովազդները ճիշտ ակտիվացնելու աջակցությամբ ավարտված: Նշեմ նաև, որ Evido-ի լսարանների գործիքը հնարավորություն է տալիս լոկալ շուկաներում հավաքագրել ու կիրառել արդեն փորձված ոլորտային լսարաններ, որոնք աշխատում են իդեալական:
Արտակ Հարությունյան
SMARTOLOGY-ի հիմնադիր
Evido-ն առաջարկում է պատրաստի լուծում տարբեր մարքեթինգային առաջադրանքների ավտոմատացման համար, ներառյալ գովազդի ծախսերի վերահսկումը, վճարումների մշակումը և բյուջեի performance-ի ավտոմատ գնահատումը: Evido-ն հիանալի հնարավորություն է մեր ընկերության համար՝ Facebook-ը և Instagram-ը գովազդի համար օգտագործելիս։
Evido-ի մեծ առավելություններից մեկն այն է, որ այն զգալիորեն հեշտացնում է Meta-ի հետ վճարման գործընթացը:
Արման Բադալյան
MEDIA GROUP-ի թվային մասնագետ
Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքի արագությունը։ Ձեր միջոցով հարմար է վճարել գովազդային գործիքների համար: Ինձ դուր է գալիս հատկապես Հայաստանից Հայաստան վճարելու հնարավորությունը։
Իլյա Կուզնեցով
IT-Agency-ի մարքեթինգային թիմի ղեկավար

Վերջինը, բայց կարևորը

Տեղական վճարումներ և փաստաթղթերի ճշտգրիտ պատրաստում

Ստեղծե՛ք հաշիվ-ապրանքագրեր, վճարե՛ք ձեզ հարմար ժամանակ և հետևե՛ք հաշվի համալրմանը: Մեր համակարգը գեներացնում է հետարշավային փաստաթղթերը, որոնք համապատասխանում են տեղական կարգավորումներին․սա հատկապես կգոհացնի ձեր հաշվապահին։

Շուկայի զարգացում

Մենք մտադիր ենք մեծացնել շուկան Հայաստանում և պատրաստվում ենք կազմակերպել կրթական հետաքրքիր միջոցառումներ այդ նպատակին հասնելու համար։ Թողե՛ք ձեր էլեկտրոնային հասցեն, եթե ուզում եք տեղեկանալ դրանց մասին։

Մասնագիտական աճ

Մենք աջակցում ենք հայ փորձագետներին՝ տրամադրելով գործիքներ, խորհրդատվություն և աճի հնարավորություններ: Շուտով կմեկնարկի մարքեթինգ ուսումնասիրողների համար նախատեսված մեր դասընթացը։